«Ուսուցչական առաջնորդություն» ծրագիրը 24 շրջանավարտ ունի - Mediamax.am

905 դիտում

«Ուսուցչական առաջնորդություն» ծրագիրը 24 շրջանավարտ ունի


Լուսանկարը` TFA

Լուսանկարը` TFA

Լուսանկարը` TFA

Լուսանկարը` TFA

Լուսանկարը` TFA


Երեւան: Մեդիամաքս: Կայացել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական արարողությունը։

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ավելի քան 10-տարվա գործունեության եւ Երեւանի պետական համալսարանի բազմամյա փորձի համադրությամբ։ Սա ուսուցչի առաջին  որակավորման ծրագիրն է Հայաստանում, որը կենտրոնանում է կրթական հավասարության եւ արդարության եւ այդ գործում ուսուցչի առաջնորդական դերի կարեւորության վրա։

Լուսանկարը` TFA

Մագիստրոսական ծրագիրը եւս մեկ անգամ ընդգծում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի` կրթական ոլորտում նշանակալից փոփոխություններ կատարելու հանձնառությունը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ ԵՊՀ այս համագործակցությունն արտացոլում է մանկավարժության՝ որպես մասնագիտության գրավչության մեծացումը եւ ուսուցչի դերակատարության վերասահմանումը։

Լուսանկարը` TFA

Մագիստրոսական ծրագիրը ավարտել են 24 շրջանավարտներ, որոնք միեւնույն ժամանակ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկամյա ծրագրի Ուսուցիչ-առաջնորդներն են։ Տարածաշրջանում նմանը չունեցող այս ծրագիրը շեշտադրում է առաջնորդության խթանման եւ համակարգային վերափոխումների գործում ուսուցչի դերակատարությունը։

Լուսանկարը` TFA

««Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի վերհանել եւ ցույց տալ, թե ինչ խնդիրներ կան մեր կրթական համակարգում։ Ծրագիրը դեռեւս հասանելի է միայն մեր Ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն մենք մեծ ցանկություն ունենք այս ծրագիրը հասանելի դարձնել բոլոր ուսուցիչների համար»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

Լուսանկարը` TFA

«Այն կրթական վերջնարդյունքը, հմտություններն ու կարողունակությունները, որ ձեւավորվում են ուսանողների մոտ «Ուսուցչական առաջնորդություն» ծրագրի շնորհիվ, հնարավորություն են տալիս նաեւ ներդրում ունենալ համայնքների զարգացման գործում»,- նշել է ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին