«Կայծ» ինկուբատոր՝ բեկումնային գաղափարներ կրթության ոլորտի համար - Mediamax.am

3426 դիտում

«Կայծ» ինկուբատոր՝ բեկումնային գաղափարներ կրթության ոլորտի համար


Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»


«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորը։ Նմանը չունեցող այս հարթակը «Դասավանդի´ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպաններին եւ երկրորդ տարվա Ուսուցիչ-առաջնորդներին հնարավորություն է տալիս մշակել եւ իրականացնել կրթական ոլորտի իրենց բեկումնային գաղափարները՝ ստանալով համապատասխան ֆինանսավորում եւ աջակցություն:

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

«Կայծ»-ը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝ նախնական, նախատիպային եւ մեկնարկային, որոնցից յուրաքանչյուրը նպատակ ունի կյանքի կոչելու շրջանավարտների նորարարական լուծումները:

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

2023 թվականին «Կայծ»-ի գործունեության մեջ տեղի ունեցան էական եւ նշանակալից փոփոխություններ։ Սեպտեմբերին ներկայացվեց «Կայծ»-ի նոր մոդելը, որն իր մեջ է ներառում մի շարք նորամուծություններ։ Ամենակարեւորներից է ծրագրին դիմելու ավելի օպտիմալացված գործընթացը։

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Նախնական փուլն իրենից ներկայացնում է ինքնուրույն ուսումնառության մոդուլներ, որոնց վերջնարդյունքը բոլոր պահանջներին համապատասխանող փիթչ պրեզենտացիայի պատրաստումն է։ Այս փուլին կարող են միանալ բոլոր հետաքրքրված թեկնածուները։ Դրանից հետո մասնակիցները կարող են դիմել կամ նախատիպային, կամ մեկնարկային փուլին՝ կախված նրանից, թե ինչ փուլում է գտնվում իրենց ծրագիրը։

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

2023 թվականի կարեւոր ձեռքբերումներից էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում բանկը հովանավորեց «Կայծ»-ի նախատիպային փուլը, որտեղ թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը՝ համապատասխան ֆինանսավորում ստանալու նպատակով։

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Տարին լի էր մասնակիցների համար պարբերաբար անցկացվող  որհրդատվություններով, ուսումնառության տարատեսակ մոդուլներով, հանդիպում-սեմինարներով եւ թեմատիկ այլ միջոցառումներով։

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

Թե՛ նախատիպային եւ թե՛ մեկնարկային փուլերում եղել են հաղթողներ։ Դրանք են ուսուցիչների համար նախատեսված «Նոր Դաս» հավելվածը եւ «ԴՈՒ ԷԼ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը։

Լուսանկարը` «Դասավանդի´ր, Հայաստան»

2024 թվականին «Կայծ»-ը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի՝ խթանելով կրթական ոլորտի նորարական ապագան եւ աջակցելով այդ ապագայի տեսլականն ունեցող բեկումնային գաղափարները։ «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի մասին կարող եք կարդալ այստեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին