Հայ աշակերտները բացահայտել են «Յանդեքս»-ի գրասենյակի «Խաշ»-ը եւ «Լավաշ»-ը - Mediamax.am

exclusive
3035 դիտում

Հայ աշակերտները բացահայտել են «Յանդեքս»-ի գրասենյակի «Խաշ»-ը եւ «Լավաշ»-ը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիանա Զախարյանը
Լիանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Զախարյանը՝ կենտրոնում
Լիլիթ Զախարյանը՝ կենտրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարուսյա Լեժնեւան
Մարուսյա Լեժնեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարուսյա Լեժնեւան
Մարուսյա Լեժնեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռեբեկա Ղազարյանը՝ ձախից
Ռեբեկա Ղազարյանը՝ ձախից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանոթանալ եւ ցույց տալ՝ ինչպես է աշխատում խոշոր տեխնոլոգիական ընկերությունը: Այս նպատակով մի խումբ հայ աշակերտ օրերս այցելել է «Յանդեքս»-ի հայաստանյան գրասենյակ: Մինչ այդ նրանք փոխանակման ծրագրերով եղել են Ռուսաստանի Դաշնությունում, մասնակցել տարբեր ճամբարների:

 

«Մեզ դիմեցին այս ծրագրերի կազմակերպիչներն ու խնդրեցին պատմել «Յանդեքս»-ի գործունեության մասին: Սիրով համաձայնեցինք», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է «Յանդեքս»-ի հայաստանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների մենեջեր Մարուսյա Լեժնեւան:

Մարուսյա Լեժնեւան Մարուսյա Լեժնեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրասենյակում շրջայցի ժամանակ նա աշակերտներին պատմել է ընկերության ծառայությունների, աշխատանքի կազմակերպման մասին, պատասխանել հետաքրքրող հարցերին.

 

««Յանդեքս»-ում փորձում ենք մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք մարդկանց կյանքն ավելի լավը կդարձնեն: Մեր ընկերությունը կապող օղակ է ծառայությունը մատուցողի ու հաճախորդի միջեւ, ինչպես օրինակ՝ «Yandex Go»-ի դեպքում: Պետք է հասկանալ, որ ինքներս տաքսի չենք վարում, այլ ստեղծում ենք այն հարթակը, որը կապում է պատվիրատուին վարորդի հետ»:

 

Աշակերտները ծանոթացել են՝ ինչ պայմաններում են մշակվում տեխնոլոգիական լուծումները.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գրասենյակում ունենք բազմաթիվ հանգստի գոտիներ, բազմոցներ կան անգամ պատշգամբներում, գործում են սրճարաններ: Այս կերպ ցանկանում ենք ստեղծել միջավայր, որում երեւակայության ու մտքի ազատության համար տեղ կա: Ունենք հատուկ խաղային անկյուններ՝ համակարգչային ու սեղանի բազմաթիվ խաղերով: Գրասենյակը բաց է 24 ժամ եւ «Յանդեքս»-ում մարդը կարող է գալ, աշխատել այն ժամին, երբ դա իր մոտ առավել արդյունավետ է ստացվում: Ոչ ոք չի վերահսկում գալու եւ գնալու ժամերը, միակ պայմանը՝ աշխատանքը պետք է որակյալ կատարվի: Իհարկե, ունենք նաեւ հեռավար աշխատելու հնարավորություն: Նկատում եք, որ գրասենյակում շատ են բույսերը: Կարծում եմ՝ դրանք օգնում են հանգստանալ, կենտրոնանալ ու աշխատել», - աշակերտներին պատմել է Մարուսյա Լեժնեւան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանց հատկապես հետաքրքրել են գրասենյակի խորհրդակցական սենյակների անունները: Մի հարկում դրանք Հայաստանի տարբեր քաղաքների անուններ ունեն, մյուսում՝ Երեւանի վարչական շրջանների, երրորդում՝ հայկական խոհանոցի ուտեստների. անցնելով «Խաշ»-ը, «Տժվժիկ»-ն ու «Սպաս»-ը՝ հայտնում ենք «յանդեքսցիների» ամենասիրելի «Լավաշ» խոհրդակցական սենյակում:

 

«Այս սենյակն առավել շատ ենք սիրում նախ տեսարանի համար: Այստեղից երեւում է Արարատ լեռը: Բացի այդ, կան հետաքրքիր ծածկոցներ լավաշի տեսքով: Այնպես որ, կարող եք փաթաթվել «լավաշով» ու կատարել աշխատանքային զանգերը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարուսյա Լեժնեւան ընդգծել է, որ «Յանդեքս»-ում շատ զարգացած են հորիզոնական կապերը, բոլորն իրար «դու»-ով են դիմում ու ամենակրտսեր աշխատակիցը հանգիստ կարող է այս կամ այն հարցով անձամբ դիմել ընկերության ղեկավար կազմին:

 

«Լինելով Հայաստանում՝ ցանկանում ենք նաեւ հայկականության մաս լինել, ծանոթանալ տեղի մշակույթին: Այդ նպատակով ամեն ամիս մեզ մոտ անցկացվում են դասախոսություններ հայոց պատմության, մշակույթի, խոհանոցի մասին: Գործում են հայերենի խոսակցական խմբակներ: Բարեբախտաբար, ունենք հայ աշխատակիցներ, որոնք այս հարցերում մեզ շատ են օգնում: Հայաստանում մեզ շատ լավ են ընդունում եւ մենք էլ ցանկանում ենք ի պատասխան օգտակար լինել:

Մարուսյա Լեժնեւան Մարուսյա Լեժնեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերությունում պարբերաբար անցկացնում ենք ներքին հարցումներ՝ տարբեր երկրներում աշխատակիցների տրամադրության ու հարմարավետության վերաբերյալ: «Յանդեքս»-ի աշխատակիցների «երջանկության մակարդակով» Հայաստանը վստահաբար շարունակում է մնալ առաջատարի դիրքում: Սրանում դեր ունի ոչ միայն բուն գրասենյակը, այլեւ՝ հենց երկիրն ու դրա մարդիկ: Միակ դժվարությունը +42 աստիճան շոգն է», - ասել է Մարուսյա Լեժնեւան:

 

Գրասենյակին ծանոթանալուց հետո աշակերտներին ներկայացվել է «Տեղեկատվական անվտանգության մասնագետ» մասնագիտությունը:

Լիլիթ Զախարյանը՝ կենտրոնում Լիլիթ Զախարյանը՝ կենտրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

Շրջայցին ներկա աշակերտներից Լիլիթ Զախարյանը Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ավարտական դասարանում է սովորում: Հուլիսին 20 օրով մեկնել է ՌԴ, մասնակցել Հայաստանից, Ռուսաստանից, Ղրղզստանից ու Բելառուսից աշակերտների ճամբարի.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կազմակերպված շրջայցը շատ հետաքրքիր էր: Ճիշտ է, արդեն ունեմ ընտրած մասնագիտություն, ցանկանում եմ բժշկության ոլորտում շարունակել կրթությունս, բայց այսօր ինչ-որ չափով ցանկացա «Յանդեքս»-ի մաս դառնալ: Հասկացա, որ տեխնոլոգիական լուծումների միջոցով եւս հնարավոր է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել»:

 

Լիլիթի քույրը՝ Լիանա Զախարյանը, նույն դպրոցի 8-րդ դասարանում է սովորում.  

Լիանա Զախարյանը Լիանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

««Յանդեքս»-ում ինձ շատ դուր եկավ ընկերական, հանդարտ միջավայրն ու այն՝ ինչպես են ավելի բարձր դիրք զբաղեցնող աշխատակիցները շփվում ենթակաների հետ: Հաճելի էր տեսնել, որ ընկերությունը հոգ է տանում աշխատակիցների առողջության մասին, կան բազմաթիվ հանգստի գոտիներ, խաղեր, իսկ սրճարաններում՝ առողջ սնունդ»:

Ռեբեկա Ղազարյանը՝ ձախից Ռեբեկա Ղազարյանը՝ ձախից

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի թիվ 62 ավագ դպրոցի աշակերտուհի Ռեբեկա Ղազարյանին եւս տպավորել է աշխատանքի կազմակերպումը «Յանդեքս»-ի գրասենյակում.

 

«Հիանալի է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն էլ ավելի է զարգանում եւ կան այսպիսի խոշոր ընկերություններ: Այստեղ ամեն ինչ տրամադրում է արդյունավետ աշխատանքին: Միանշանակ է, որ ճիշտ միջավայրը կարող է ոգեշնչել մարդուն»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին