Երեւանում բացվում է HSE Art and Design School International-ը - Mediamax.am

2790 դիտում

Երեւանում բացվում է HSE Art and Design School International-ը


Լուսանկարը` https://designschool.am/


Ռուսաստանի Ազգային հետազոտական համալսարանի «Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի» (НИУ ВШЭ) Դիզայնի դպրոցը Ռուս-հայկական համալսարանի հետ համատեղ Երեւանում  բացում է HSE Art and Design School International բակալավրիատը:

 

HSE Art and Design School International-ը հնարավորություն կտա ուսանողներին, որոնք գտնվում են Հայաստանում կամ պատրաստ են այնտեղ տեղափոխվելու, ստանալ դիզայներi կրթություն «Հաղորդակցային դիզայն» («Коммуникационный дизайн») ծրագրով՝ ռուսերեն լեզվով։

 

«Դիզայնի դպրոցում կրթությունը հիմնված է նախագծային մոտեցման եւ ոլորտի առաջատար մասնագետների հետ սերտ համագործակցության վրա: Ուսման ընթացքում ուսանողները սովորում են դիզայնի լեզուն, փորձում են իրենց իրական նախագծային աշխատանքում եւ աստիճանաբար ավելացնելով նախագծերի բարդությունը, ձեւավորում են լիարժեք պորտֆոլիո, որը թույլ է տալիս արագ դրսեւորվել պրոֆեսիոնալ միջավայրում», - ասված է HSE Art and Design School International-ի հաղորդագրության մեջ։

 

Դպրոցի ակադեմիական ղեկավարն է դիզայներ, Ostengruppe դիզայներական բյուրոյի համահիմնադիր Իգոր Գուրովիչը:

 

HSE Art and Design School International-ում կարելի է ստանալ հետեւյալ մասնագիտությունները. արտ-տնօրեն, գրաֆիկական դիզայներ, մեդիա դիզայներ, գրքի դիզայներ, փաթեթավորման դիզայներ, վեբ դիզայներ, տպատառերի դիզայներ, բրենդինգի մասնագետ, ինֆոգրաֆիկայի մասնագետ։

 

Ընդունելության մանրամասներն ու պայմանները հասանելի են https://designschool.am կայքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին