ՀՖՀՀ աշխատանքի տոնավաճառն ամրապնդում է ուսանող-աշխատաշուկա կապը - Mediamax.am

2744 դիտում

ՀՖՀՀ աշխատանքի տոնավաճառն ամրապնդում է ուսանող-աշխատաշուկա կապը


Լուսանկարը` Մեդիամաքս

Դեսպան Անն Լույոն
Դեսպան Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ ուսանողուհի Աննան
ՀՖՀՀ ուսանողուհի Աննան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլի Փուրթոյանը
Նելլի Փուրթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուզաննա Ալեքսանյանն՝ աջից
Ռուզաննա Ալեքսանյանն՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդ տաղանդների ներգրավումն այսօր յուրաքանչյուր ընկերության կարեւորությունների ցուցակում է: Եթե մեկ-երկու տասնամյակ առաջ ուսանողն ինքն էր ստիպված թակել տարբեր ընկերությունների դռներ ու գոնե փորձնակության հնարավորություն ստանալ, ապա այժմ տարբեր ոլորտներում առաջատար ընկերություններն իրենք են պատրաստ հանդես գալ տարատեսակ գրավիչ առաջարկներով, որպեսզի «ձեռքից բաց չթողնեն» բուհը նոր ավարտող կամ դեռ սովորող խոստումնալից ուսանողին:

 

Աշխատանք փնտրող ուսանող-երիտասարդ տաղանդ փնտրող գործատու կապն ամրապնդելու համար Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) ամեն տարի անցկացվում է աշխատանքի տոնավաճառ: Այս տարվա տոնավաճառին մասնակցել է տարբեր ոլորտների ավելի քան 60 առաջատար ընկերություն, որոնց աշխատակիցներն իրենց տաղավարներում ուսանողներին ներկայացրել են աշխատանքի կամ փորձնականության հնարավորությունները, խոսել շուկայում պահանջվող հմտությունների մասին: 2022թ. ՀՖՀՀ աշխատանք տոնավաճառի բացմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:

 

«Շատ շնորհակալ եմ բոլորիդ, առանց ձեզ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեկ ոտանի կլիներ», - դիմելով տոնավաճառին մասնակցող գործատուներին՝ ասել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին:

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա կարեւորել է բազմամյա համագործակցությունը, որը մշտապես եղել է Ֆրանսիական համալսարանի ու հայկական աշխատաշուկայի միջեւ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի դեսպանին ներկայության համար.

 

«Ձեր ներկայությունը մեզ համար խիստ կարեւոր է եւ ցույց է տալիս, թե ֆրանս-հայկական համագործակցության մեջ ինչ մեծ դեր է տրված Հայաստանում ֆրանսիական համալսարանին»:

 

Դեսպան Անն Լույոն արձագանքել է, որ «դեսպանատան ու ֆրանսիական կառավարության համար ՀՖՀՀ-ն հայ-ֆրանսիական համագործակցության զարդն է»:

Դեսպան Անն Լույոն Դեսպան Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա ոչ միայն գերազանց համալսարան է, որտեղ սովորեցնում են ֆրանսերեն ու ֆրանսերենով, այլեւ շատ կարեւոր գործիք է աշխատաշուկայում հայ երիտասարդների մասնագիտական ներգրավվման համար: Որքանով տեղյակ եմ՝ համալսարանի ուսանողների 99 տոկոսից ավելին հեշտությամբ աշխատանք է գտնում եւ պահանջված է աշխատաշուկայում: Հավանաբար, սա այն գերազանց երկխոսության շնորհիվ է, որ մշտապես տեղի է ունենում ՀՖՀՀ-ի ու աշխատաշուկայի միջեւ: Ֆրանսիական համալսարանում այսպիսով տեղյակ են՝ ինչ պահանջարկ կա աշխատաշուկայում եւ դասավանդվող առարկաների բովանդակությունը փոփոխվում է ըստ այդմ», - ասել է Անն Լույոն:

 

Մի քանի ժամ տեւող աշխատանքի տոնավաճառի ընթացքում ՀՖՀՀ ուսանողները հնարավորություն են ստացել մասնակցել նաեւ մի շարք մասնագիտական դասընթացների:

ՀՖՀՀ ուսանողուհի Աննան ՀՖՀՀ ուսանողուհի Աննան

Լուսանկարը` Մեդիամաքս

20-ամյա Աննան ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում է, քանի որ ցանկանում է ավելի լավ հասկանալ՝ ինչ պահանջներ կան աշխատաշուկայում:

 

«Ինձ համար սա կարեւոր հնարավորություն է: Ցավոք, դեռ չունեմ աշխատանքային փորձ ու այստեղ եմ նաեւ այդ նպատակով: Եթե լինի նման հնարավորություն, մեծ սիրով կհամատեղեմ աշխատանքը կրթության հետ», - ասում է Աննան:  

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ընկերությունը շատերին է գրավում իր հայտնի ապրանքանիշով: Տաղավարում ուսանողներին ներկայացնում են թափուր հաստիքներն ու հմտությունները, որոնք կարեւորում են ընկերությունում:

Նելլի Փուրթոյանը Նելլի Փուրթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր ապագան երիտասարդներ են, այնպես որ նման միջոցառումներին մասնակցելը շատ օգտակար է: Մեզ համար կարեւոր է ոչ միայն փորձառու, այլեւ երիտասարդ, բուհը նոր ավարտողների ներգրավումը: Ունենք փորձնակության շատ լավ ծրագրեր ուսանողների համար, որոնք օգնում են ծանոթանալ կազմակերպության հաստիքներին, հնարավորություն տալիս փորձել սեփական ուժերն ու հետագայում, բուհն ավարտելուց անմիջապես հետո, անցնել աշխատանքի: Ունենք նաեւ տարբերակներ, երբ ուսանողը կարողանում է համատեղել աշխատանքն ուսումնական գործընթացի հետ», - ասում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ընկերության ՄՌ ղեկավար Նելլի Փուրթոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կադրերի պարբերաբար թարմացման ու երիտասարդների նորարար մոտեցումների կարեւորությունը գիտակցում են նաեւ ԲիԴիՕ աուդիտորական, հարկային ու խորհրդատվական ընկերությունում:

 

«Համալսարանական աշխատանքի տոնավաճառները հնարավորություն են տալիս գտնել նոր կադրեր, որոնք ունեն նորարար գաղափարներ ու պայծառ աչքեր դրանք իրագործելու համար», - ասում է ընկերության Մարքեթինգի եւ հաղորդակցության մասնագետ Ռուզաննա Ալեքսանյանը:

 

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք: ԲիԴիՕ-ում ՀՖՀՀ շրջանավարտներն աշխատակիցների շրջանում զգալի թիվ են կազմում, ինքս էլ Ֆրանսիական համալսարանից եմ: Արդեն իսկ ունենք բազմաթիվ օրինակներ՝ ինչպես են ՀՖՀՀ ուսանողները մեր ընկերությունում մեծ հաջողությունների հասնում», - ավելացնում է նա:

Ռուզաննա Ալեքսանյանն՝ աջից Ռուզաննա Ալեքսանյանն՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական եւ ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը եւ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։

 

Համալսարանն այժմ ունի ավելի քան 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտ եւ շուրջ 2700 շրջանավարտ։ Ըստ 2021թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ նրանց ընդամենը 4%-ն է աշխատանք փնտրում:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսնկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին