UWC Դիլիջան քոլեջում կայացել է «Խաղաղությունը սկսվում է մեզնից» քննարկումը - Mediamax.am

2920 դիտում

UWC Դիլիջան քոլեջում կայացել է «Խաղաղությունը սկսվում է մեզնից» քննարկումը


Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 21-ին UWC Դիլիջան քոլեջում միանգամից մի քանի տոն են նշել՝ Հայաստանի անկախության օրը, UWC-ի օրը, Խաղաղության միջազգային օրը եւ UWC Դիլիջանի ութերորդ տարեդարձը։

Այս տարի քոլեջում սեպտեմբերի 21-ը ստացել էր «Խաղաղությունը սկսվում է մեզնից» խորհուրդը։

 

Միջոցառման սկզբում UWC Դիլիջանի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը կիսվել են իրենց մտորումներով։

Լուսանկարը` UWC Դիլիջան

«Երբ խոսում ենք խաղաղության մասին, հաճախ մտածում ենք պատերազմների եւ զինված բախումների մասին։ Մեր մտքին են գալիս ներկայում Հայաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Եմենում, Իրաքում, Հարավային Սուդանում կամ Սիրիայում տեղի ունեցող ռազմական սրացումները։ Հաճախ այս ողբերգությունները եւ վերջիններիս դեմ պայքարը սահմանում են «խաղաղություն» ասվածի նկատմամբ մեր ընկալումները՝ շատ ժամանակ ստվերելով այն փաստը, որ խաղաղությունը սկսվում է մեզնից՝ մեր ընտանիքներից, հարեւաններից, քաղաքներից եւ հասարակությունից։ Ես հավատում եմ, որ եթե մենք սովորենք խաղաղ գոյակցել, մենք կարող ենք խաղաղություն հաստատել նաեւ արտաքին աշխարհում»,- ասել է UWC Դիլիջանի համահիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը։

 

Միջոցառման ընթացքում հակամարտություններում ներգրավված երկրներ ներկայացնող ուսանողները կիսվել են իրենց պատմություններով՝ իրենց անձնական փորձով մատնանշելով հակամարտությունների ողբերգական հետեւանքները:

 

«Լինելով միջազգային դպրոց եւ UWC-ի գլոբալ շարժման մաս՝ UWC Դիլիջանը հավատում է, որ կրթությունն այն ուժն է, որը կարող է միավորել մարդկանց, ազգերը եւ մշակույթները՝ հանուն խաղաղության եւ կայուն ապագայի»,- ասված է դպրոցի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին