Թամարա Էյդելմանը Երեւանում հանդես կգա «Պատմության դատաստանը» դասախոսությամբ - Mediamax.am

4951 դիտում

Թամարա Էյդելմանը Երեւանում հանդես կգա «Պատմության դատաստանը» դասախոսությամբ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 6-ին Երեւանում ռուսաստանցի պատմաբան եւ գրող Թամարա Էյդելմանը հանդես կգա «Պատմության դատաստանը» դասախոսությամբ։

«Դասախոսությունը նվիրված է ամենաբարդ թեմաներից մեկին`մեղքին եւ պատասխանատվությանը: Ո՞վ է մեղավոր։ Ո՞վ է պատասխանատու պատերազմի, խաղաղ բնակիչների սպանության, բռնապետության եւ ահաբեկչության համար։ Իշխանությու՞նը: Նրանք, ովքեր ծառայո՞ւմ են իշխանությանը։ Հանցավոր իշխանությանը չդիմադրողնե՞րը։ Ով փախչու՞մ է նրանից: Բոլո՞րը։ Միայն մե՞կը։

 

Լավ նորությունն այն է, որ մենք առաջինը չենք պատմության մեջ, ով փորձում է լուծել այս հարցը, այնպես որ կարելի է փորձել դիմել նախորդ սերունդների փորձին: Վատ լուրն այն է, որ պատասխանատվության հարցի միանշանակ պատասխան դեռեւս ոչ ոք չի գտել, եւ այն, ցավոք, կրկին ու կրկին առաջանում է համաշխարհային պատմության մեջ։

 

 

Սեպտեմբերի 6-ին ժամը 19:00-ին եկեք Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, խոսենք տարբեր ժամանակներում անձնական եւ հավաքական պատասխանատվություն հասկացության մասին։ Դժվար թե միակ ճիշտ լուծումը գտնենք, բայց միասին կփնտրենք»,- գրում է Թամարա Էյդելմանը։

 

Դասախոսության տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին