Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին - Mediamax.am

1444 դիտում

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին


Լուսանկարը` ԿԳՄՍ


Երեւան։ Մեդիամաքս։ Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21 761 վճարովի տեղերից՝ 6 518-ը: 550 անվճար տեղ մնացել է թափուր:

 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը եւ թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:

 

«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարեւորելով նրանց ակադեմիական մակարդակը»,- շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին