«Միասին դեպի վեր». UWC Դիլիջանի 7-րդ սերունդն ավարտեց քոլեջը - Mediamax.am

3047 դիտում

«Միասին դեպի վեր». UWC Դիլիջանի 7-րդ սերունդն ավարտեց քոլեջը


Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

Հոա-Բին Աճեմյանը եւ Ռուբեն Վարդանյանը
Հոա-Բին Աճեմյանը եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` UWC Dilijan


UWC Դիլիջան քոլեջում, որտեղ ավելի քան 80 երկրից ուսանողներ են սովորում, տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական արարողությունը:

 

Այս տարի այն անցկացվում էր «Միասին դեպի վեր» խորագրով. երկու տարվա ընթացքում այս սերունդը հաղթահարել էր համավարակի դժվարությունները,  հայաստանցի ու արցախցի իրենց ընկերների հետ ապրել Արցախյան պատերազմի ցավն ու զգացել Հայաստանի համար դրա հետեւանքների ծանրությունն ու դառնությունը:  

Լուսանկարը` UWC Dilijan

Շրջանավարտներից քենիացի Կայլան Մուտուման UWC Դիլիջանում երկու տարվա ուսումնառությունը համեմատեց լեռան գագաթ տանող արահետի հետ: Սկզբում ամեն ինչ հեշտ ու հարթ էր, բայց հետո սկսվեցին դժվարությունները՝ համավարակ, կարանտին, համավարակից տուժած հարազատներ, Արցախյան պատերազմի օրեր,  եւ իրենք  փորձում էին միմյանց աջակցելով, միմյանց թիկունքի կանգնելով՝ դիմակայել այդ ամենին: Նրա խոսքով՝ այդ փորձությունների համատեղ հաղթահարումն իրենց ավելի մտերմացրեց, իսկ Դիլիջանը դարձրեց հարազատ տուն։

 

«Հիմա մենք հասել ենք վերջնակետին: Մենք վեր ենք բարձրացել միասին եւ շարունակելու ենք բարձրանալ: Այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու քաղած դասերն օգնելու են, որ մեր սերունդը լուրջ հաջողությունների հասնի»,- իր եւ ընկերների անունից ասաց նա:

Լուսանկարը` UWC Dilijan

Դժվարություններն ավելի են կոփել քոլեջի սաներին. այս տարվա 100 շրջանավարտներից 84-ն արդեն ընդունվել են աշխարհի առաջատար բուհեր:

 

«Այսօր յոթերորդ սերունդն է ավատում ու լքում հարազատ  «բույնը»: Դուք հարստացած եք գնում Դիլիջանից. այստեղ ձեռք եք բերել ընկերներ եւ այստեղ է  ձեր երկրորդ  տունը, ուր միշտ կարող եք  վերադառնալ»,- դիմելով շրջանավարտներին՝ ասաց  UWC Դիլիջանի  համահիմնադիր եւ կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Արարողությանը մասնակցելու համար տարբեր երկրներից ժամանել էին նաեւ շրջանավարտների ծնողները:

 

Նրանց թվում էր նաեւ մեր հայրենակից, Եվրահանձնաժողովի պաշտոնյա Հոա-Բին Աճեմյանը, ով իր արժեքավոր խորհուրդը փոխանցեց շրջանավարտներին.

Հոա-Բին Աճեմյանը եւ Ռուբեն Վարդանյանը Հոա-Բին Աճեմյանը եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` UWC Dilijan

«Աշխարհը հիմա  կարիք ունի այնպիսի համերաշխության, որը դուք ստեղծել ու կառուցել եք այստեղ՝ Հայաստանի այս փոքրիկ անկյունում: Աշխարհը UWC Դիլիջանի արժեքների կարիքն ունի: Հիմա ձեր հերթն է ներգրավվելու այդ աշխարհում՝ այն դարձնելու ավելի լավը, ավելի արդար, ավելի կանաչ: Իմ խորհուրդն է ձեզ՝  ընդունեք անորոշություններն ու ընդառաջ գնացեք դրանց այն համերաշխությամբ ու արժեքներով, որոնք ստեղծել եք այստեղ՝ Դիլիջանում»:

Լուսանկարը` UWC Dilijan

UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին եւ Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ:

 

Ամեն տարի Հայաստանից եւ Արցախից 10 կամ 11 (ընդհանուր ուսանողների 10 տոկոսը) ուսանող է ընդունվում UWC Դիլիջան, եւս նույնքան՝ UWC ցանցի այլ քոլեջներ: Նրանք բոլորը  հիմնադիրների եւ բարերարների կողմից ստանում են  կրթաթոշակ՝ ամբողջական կամ մասնակի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին