Հայաստանի դիվանագիտական դպրոցը հայտարարում է ընդունելության մրցույթ - Mediamax.am

2028 դիտում

Հայաստանի դիվանագիտական դպրոցը հայտարարում է ընդունելության մրցույթ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» 2022-23թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների եւ որակավորումների ցանկով» սահմանված որակավորում եւ չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որեւէ հիվանդությունով:

 

Դասավանդման լեզուներն են հայերենը եւ անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաեւ դիմորդի ընտրությամբ եւս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում։ Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում։

 

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ եւ արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2022թ. սեպտեմբերին եւ կավարտվի 2023թ. հուլիսին:

Ուսումն անվճար է:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ եւ դիմումի ձեւը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝

 

http://www.diplomaticacademy.am/hy/admission/

 

http://diplomaticschool.am/hy/admission/ :

 

Էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած, պահանջվող փաստաթղթերը էլեկտրոնային փոստին ուղարկած եւ դիմումի հետ մյուս ստորագրված անհրաժեշտ փաստաթղթերը Դիվանագիտական դպրոց ներկայացրած դիմորդները 2022թ. հունիսի 15-ին կհրավիրվեն գրավոր քննության առաջին փուլին, որը կազմված է ՀՀ Սահմանադրության, հայոց պատմության, համաշխարհային պատմության եւ աշխարհագրության մասին, ընդհանուր զարգացվածության եւ տրամաբանության հարցերի վերաբերյալ բազմակի պատասխաններից ընտրությամբ թեստից եւ կարող է ներառել նաեւ մասնագիտական տեքստերի թարգմանություն դասավանդման լեզուներով։

 

Գրավոր քննության առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության երկրորդ փուլին (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով շարադրություն): Երկրորդ փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին