Հայաստանը կվերապատրաստի հայերենի ուսուցիչներին Վրաստանում - Mediamax.am

5940 դիտում

Հայաստանը կվերապատրաստի հայերենի ուսուցիչներին Վրաստանում


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան, Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ անթույլատրելի է համարում Ադրբեջանի իշխանությունների կողմից երեխաների շրջանում հայատյացության տարածումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արմեն Աշոտյանն այս մասին ասել է  «Հարավկովկասյան աշակերտական խորհրդարանի» ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակության մասնակցությունը ներկայացնելիս:

 

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ եւ նպատակ ունի հարավկովկասյան երեք հանրապետություններում խրախուսել քաղաքացիական կրթությունն ու դաստիարակությունը, ժողովրդավարական ընկալումները:

 

Արմեն Աշոտյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը` արժանանալով եվրոպական համապատասխան կառույցների ներկայացուցիչների կոշտ տեսակետներին:

 

ԿԳ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Վրաստան կատարած այցի շրջանակներում վրացական կողմի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այնտեղ գործող հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման ժամաքանակի նախկին ծավալի վերականգնման եւ հայերենի ուսուցիչների վերապատրաստման հարցերի շուրջ:

 

Մեր ընտրանին