Yandex դպրոցի հիբրիդային կրթությունն ու աշակերտների նոր ծրագրերը - Mediamax.am

exclusive
11265 դիտում

Yandex դպրոցի հիբրիդային կրթությունն ու աշակերտների նոր ծրագրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արինա Ղումաշյանը
Արինա Ղումաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բելլա Հարությունյանը
Բելլա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովսեփ Մարդոյանը
Հովսեփ Մարդոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միքայել Նավոյանը
Միքայել Նավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Թահմազյանը
Նարեկ Թահմազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպե՞ս ծրագրավորման դպրոցում  անցում կատարել հեռավար կրթությանը, այն գրավիչ ու միաժամանակ արդյունավետ դարձնել, ի՞նչ մեթոդներ կիրառել, որ  գիտելիք ստանալով՝ վիրտուալ տիրույթում աշակերտը մենակ չմնա։ Ինչպե՞ս միանգամից վերակազմակերպվել, երբ դասավանդող ուսուցիչը մեկնել է մարտի դաշտ պաշտպանելու հայրենիքը։  

 

Այս հարցերը հաջողությամբ լուծել են Yandex ծրագրավորման դպրոցում։ Այն Գյումրիում եւ Վանաձորւմ իր դռներն է բացել չորս տարի առաջ ու ամեն տարի

300-ից ավելի դիմորդներ են պայքարում ընդունվելու համար։  

 

«Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն»-ի ծրագրերի համակարգող Բելլա Հարությունյանն ու «Yandex ծրագրավորման դպրոց»-ի գյումրեցի ու վանաձորցի աշակերտները Մեդիամաքսին պատմել են առցանց դասերի առավելությունների ու նոր՝ հիբրիդային ուսուցման մեթոդի մասին։

 

Առցանց ուսուցումն ու դասավանդող աշակերտները

 

Բելլա Հարությունյան. Ուսուցման առցանց տարբերակին անցնելը բարդ էր՝ ոչ թե  դասավանդման պրոցեսն էր խնդիրներով լի, այլ աշակերտների սոցիալականացման մասն էր քչացել։ Ծրագրի արդյունավետության համար կարեւոր է, որ աշակերտները իրար հետ շփվեն, միասին նախագծեր մտածեն, իրարից ու իրար հետ սովորեն։ Եթե 2019 թվականին ընդունված աշակերտները սեպտեմբերից մինչեւ մարտ հաճախել էին դպրոց, հետո էին անցել հեռավար ուսուցման, ապա 2020 թվականին ընդունվածների ուսուցումը սկսվեց հենց օնլայն տարբերակով։ Առաջադիմությունը տուժեց ու որոշեցինք չմնալ հեռավարի հույսին։

Բելլա Հարությունյանը Բելլա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենաշխատող մոդելը հիբրիդային մոդելն է՝ ոչ ամբողջությամբ օնլայն, ոչ ամբողջությամբ օֆլայն: Մարդկային շփումը կարեւոր է, իսկ տեխնոպարկը հենց շփման միջավայր է։

 

Նոր ուսուցմամն մեթոդ մշակեցինք, նախորդ տարվա աշակերտները, որոնք զարգացրել էին իրենց գիտելիքները, դարձան օգնող-մենթորներ նոր ընդունվածների համար։ Օգնում էին իրենց գիտելիքներով, տնային առաջադրանքները հեշտ հաղթահարելու հմտություններով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սակայն եւս մեկ դժվարին փուլ ունեցանք։ Ծրագիրն ընթացքի մեջ էր, երբ իմացանք, որ  մեր դասավանդողը զինվորագրվել է ու գնացել է ռազմի  դաշտ։ Շատ արագ պետք էր վերականգնել դասընթացները։ Չէինք հասցնի դասախոս գտնել ու միաժամանակ արագ վերապատրաստել նրան։ Մեզ օգնության հասան մեր Վանաձորի ծրագրավորման դպրոցի կոլեգաները եւ ուսուցման ամբողջ բեռը իրենք իրենց վրա վերցրեցին։ Այս դեպքում առցանց ուսուցումը կարծես փրկություն լիներ, կարողացանք արագ վերակազմակերպել դասընթացը։

 

Պատերազմն ու համավարակը ցույց տվեցին, որ պետք է զարգացնել տեխնոլոգիաները

 

Հովսեփ Մարդոյան. Մեր կրթության հիմքը դրվեց ավանդական մեթոդով, իսկ այս տարվա աշակերտներն այդ հնարավորությունը չունեցան։ Ես ու Նարեկը սկսեցինք իրենց օգնել։

 

Մենթորությունը մեզ մոտ նաեւ զարգացնում է դասավանդման հմտությունները,  աշակերտների հետ աշխատելու կարողությունը, որը ապագայում կարող է պետք գալ։

Հովսեփ Մարդոյանը Հովսեփ Մարդոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ, որ հետագայում էլ պետք է օգտագործենք հեռավար ուսուցման մեթոդը, որովհետեւ օնլայն հարթակում շատ ռեսուրսներ կան։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ, հեռավոր ու սահմանամերձ գյուղերի բնակիչները եւս կկարողանան մասնակցել ու սովորել։  

 

Պատերազմն ու կորոնավիրուսը ցույց տվեցին, որ պետք է զարգացնել տեխնոլոգիաները։ Ապագաս տեսնում եմ բիոմիմիկայի ոլորտում, որը հետազոտում է կենսաբազմազանության պրոցեսները  ու  դրանք ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաների մեջ։ Օրինակ, արեւային պանելների աշխատանքը վերցված է սովորական տերեւի ֆոտոսինթեզից՝ լույսն ընկնում է տերեւի վրա, այն էներգիան պահում է ու օգտագործում։ Ես կուզեի կենսամիմիկայով զբաղվել ու ստեղծել ավտոմեքենաններ, որոնք կկարողանան սարերի վրայով բարձրանալ, ինչպես դա անում են արջերն ու քարայծները։

 

Python ծրագրավորման լեզու, նոր ընկերներ, լավ միջավայր

 

Նարեկ Թահմազյան. Ծրագրավորում միշտ սիրել եմ: Գյումրիի «Yandex ծրագրավորման դպրոց» ինձ բերեցին ընկերներիս ու անցած տարվա շրջանավարտների լավ  խոսքերը: Անցնելով ընդունելության երկու փուլերը, սկսեցի հաճախել դպրոց։ Այն ինձ համար Python ծրագրավորման լեզուն է, նոր ընկերները, լավ միջավայրը։ Հետագայում ուզում եմ դառնալ գրաֆիկական դիզայներ։

Նարեկ Թահմազյանը Նարեկ Թահմազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուրախացա, որ կարող եմ լինել մենթոր ու նոր ընդունված աշակերտների հետ աշխատել եւ՛ հեռավար, եւ՛ իրական կյանքում. սա եւս գիտելիքների ամրապնդման տարբերակ է։

 

Իմ կարծիքով, եւ՛ հեռավար ուսուցման մեթոդը, եւ անմիջական շփման տարբերակը այսուհետ զուգահեռ կիրառվելու են բոլոր ուսումնական հաստատություններում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմը մեզ սովորեցրեց, որ պետք է շատ աշխատենք։ Python լեզուն ինձ օգնեց, որ պատերազմի օրերին ոչ միայն նյութապես աջակցեմ, կամավորություն անեմ, այլեւ ծրագրավորման լեզվի իմացությամբ տարբեր նախաձեռնող խմբերի օգնեմ կայքեր պատրաստել, որոնք միտված էին աջակցելու հայ զինվորին ու բանակին։  

 

Պետք չէ հուսահատվել, կարելի է միշտ փորձել ու առաջ գնալ

 

Միքայել Նավոյան. «Yandex ծրագրավորման դպրոցը» իմ իմացած ամենաբարձր որակի դասընթացների հարթակներից է, Python ծրագրավորման լեզվին հիմա տիրապետում եմ շատ լավ, ինչը ինձ կօգնի աշխատանք գտնել։

 

Երբ առաջին անգամ մասնակցեցի Վանաձորի ծրագրավորման դպրոցի ընդունելությանը, թեստի փուլը նույնիսկ չհաղթահարեցի, դուրս մնացի: Մի քիչ կոտրվեցի, բայց հաջորդ տարի նորից դիմեցի ու ավարտեցի որպես լավագույն աշակերտ։ Իմ փորձը ցույց տվեց, որ պետք չէ հուսահատվել, կարելի է միշտ փորձել ու առաջ գնալ։

Միքայել Նավոյանը Միքայել Նավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ապագայում հենց ծրագրավորման ոլորտում կուզենայի առաջընթաց ունենալ։ Եթե նախկինում մտածում էի վեբ-ծրագրերի ստեղծման մասին, պատերազմից հետո որոշել եմ այնպիսի ծրագիր կամ սարքավորումներ ստեղծել, որոնք կօգնեն մեր բանակին։

 

Դպրոցը նոր հնարավորություններ է տալիս

 

Արինա Ղումաշյան. Ծրագրավորումը ինձ համար մութ աշխարհ էր ու ուզում էի ճանաչել այդ աշխարհը։ Տեսա Վանաձորի «Yandex ծրագրավորման դպրոց»-ի հայտարարությունը, որոշեցի դիմել։ Ընդունվեցի ու սկսեցի սովորել դեպի արհեստական բանականություն տանող Phyton լեզուն։

Արինա Ղումաշյանը Արինա Ղումաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցը նաեւ մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ դեր կատարեց։  Ես հասկացա, որ հենց ծրագրավորումը ինձ կարող է հաջողություն ապահովել։   

 

Լիքը գիտելիքներ եմ ստացել: Ոչ մի ծրագրավորման լեզու չգիտեի, բայց շատ լավ էին բացատրում, հասանելի, անհատական մոտեցում էր, հետաքրքիր միջավայր։ Այդ ամենը շատ մոտիվացնող էր։ Շուտով մեկնելու եմ ԱՄՆ, սովորեմ ու վերադառնամ, որ նպաստեմ մեր երկրում ծրագրավորման զարգացմանն ու տեխնոլոգիական առաջընթացին։ Ու այս ամենը սկսվեց Yandex-ի դպրոցից։

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին