Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը:
Հարցաշարում ներառված են կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս), ինչպես նաև մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս) ստուգող հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարը կազմված է 200 հարցից` նախկինում ուսուցչի թափուր տեղի մրցույթի հարցաշարը բաղկացած էր 100 հարցից:
Համաձայն ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցութային նոր կարգի` մրցույթը կայանալու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Դրանք բնույթով պետք է լինեն իրավիճակային` ուղղված մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը, հաղորդում են նախարարությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: