Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ասել է, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ:
«Առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը։ Այն, թե ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն ինչպես եք անցկացնում, դրանով է որոշվում, թե ինչպես եք ապրելու, ինչպիսի երկրում եք ապրելու, ինչպես են ապրելու ձեր երեխաները»,- ասել է վարչապետը` ելույթ ունենալով Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողության ժամանակ:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության մեծագույն նպատակն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: