Մի բուռ սերմնահատիկն ու կրթության վերափոխումը - Mediamax.am

6550 դիտում

Մի բուռ սերմնահատիկն ու կրթության վերափոխումը


Արեւիկ Անափիոսյանը
Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Անափիոսյանը
Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Վան Աշուղաթոյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սահակյանը
Դավիթ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 9-ին Երեւանում տեղի ունեցավ 34-րդ Պեչա-Կուչա երեկոն, որն այս անգամ նվիրված էր կրթությանը՝ Հայաստանում դրա մարտահրավերներին եւ հնարավորություններին։ «Վերափոխելով կրթությունը» խորագրի ներքո իրենց գաղափարները ներկայացրին ինչպես կրթության անմիջական շահառուներն, այնպես էլ ոլորտի քաղաքականությունը մշակողները։

 

Պեչա-Կուչայի գաղափարը ծնվել է Տոկիոյում 2003 թվականին։ Տեսակետների տարածման այս հարթակի անունը ճապոներենից թարգմանաբար նշանակում է ասել-խոսել։  

 

Ելույթի ներկայացման համար խոսնակին առաջարկվում է յուրօրինակ ձեւաչափ՝ 20x20: Նա իր միտքը պետք է փորձի տեղ հասցնել 20 պատկերների ցուցադրմամբ՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տեւողությամբ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերներն ինքնաբերաբար փոխվում են, իսկ խոսնակը պետք է հասցնի փոխանցել միտքն ու հետ չընկնել։ Այս կերպ ելույթի ընդհանուր տեւողությունը կազմում է 6 րոպե 40 վայրկյան։

 

Պեչա-Կուչա երեկոները տարածված են աշխարհի ավելի քան 1 000 քաղաքներում, իսկ 2010 թվականից անցկացվում են նաեւ Երեւանում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարգացման ծախսեր եւ նորարարություն

 

Շուտով աշխարհում երկրների զարգացվածությունը կորոշեն ոչ թե ՀՆԱ-ի աճով, այլ կրթության վրա ծախսած գումարներով, որովհետեւ կրթությունը դադարում է պարզապես տնտեսության սպասարկող լինել, այլ նախանշում է տնտեսության զարգացումը։ Այս միտքն է իր ելույթում ընդգծում «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն Դավիթ Սահակյանը։

 

«Կրթական ոլորտի ծախսերը բաժանվում են 3 մասի՝ պահպանման, հատուկ կարիքների եւ զարգացման ծախսեր։ Շատ անգամ ասում են, որ կրթության զարգացման ծախսերը պետք չէ մեծացնել, քանի որ կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, մինչդեռ փոփոխվող աշխարհում բոլոր երկրները զարգացման ծախսերը շարունակաբար մեծացնում են։ Դա նման է սերմնացանի՝ ինչքան էլ սոված լինես, միեւնույն է ամբողջը չես ուտի ու գոնե մի բուռ սերմնահատիկ կպահես՝ գարնանը տնկելու համար», - նկատում է նա:

Դավիթ Սահակյանը Դավիթ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սահակյանը կարեւորում է կրթության գերազանցությունը՝ ընդգծելով, որ այն պետք է լինի ոչ միայն սոցիալական բեռի կրող, այլեւ նորարարություններ մտցնի։ 

 

Այդպիսին է, օրինակ, «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագիրը, որը ճանաչվել է հավասարազոր միջազգային այնպիսի կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական Cambridge A Levels-ը եւ ամերիկյան Advanced Placement-ը։

 

«Երբ խոսում ենք գերազանցության մասին, պետք է հասկանանք՝ ինչպես կազմակերպել այն որպես երկու համակարգ՝ զուգահեռ եւ ներառական, որովհետեւ մեզ անհրաժեշտ է, օրինակ, եւ՛ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, եւ՛ մասսայական։ Եվրոպական փորձում գերազանցությունն ու մասսայականությունը մեկտեղվում են եւ դադարում իրար հակասել»,- նշում է Դավիթ Սահակյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կրթության նպատակայնություն

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը կարծում է, որ կրթության բարեփոխումն իրական մարտահրավեր է եւ դա է պատճառը, որ շատ քչերն են հավատում հաջողությանը։ Նա կարեւորում է հայաստանյան համակարգում աշխարհում ընդունված կրթության 4 հիմնական նպատակներով առաջնորդվելը։ Դրանք են տնտեսական, սոցիալական, մշակութային եւ անձնական նպատակները։

Արեւիկ Անափիոսյանը Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տնտեսության զարգացման համար կրթությունը Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրում պետք է դառնա այնպիսի խթանիչ գործոն, որ քաջալերում է բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, արդյունաբերականացումը, մշակութային տուրիզմը եւ առողջապահության ոլորտի մասնագետներին»,- նշում Արեւիկ Անափիոսյանը։

 

Նա կարծում է, որ ժողովրդավար երկրի մասին խոսելիս չպետք է մոռանալ՝ այդ ժողովրդավարությունը պետք է սկսվի դասասենյակներից, որտեղ ուսանողը չի ստորադասվում դասավանդողին։ 

 

«Մենք պետք է ստեղծենք այնպիսի անհատ, որի ինքնաիրացման աստիճանը թույլ կտա ներդրում անելու հասարակության, երկրի եւ աշխարհի զարգացման մեջ», - ասում է փոխնախարարը:

Արեւիկ Անափիոսյանը Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շոշափելի» մշակույթ՝ աշակերտի համար

 

«Ժողովրդական Արվեստի Հանգույց» Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմում է «Այբ» դպրոցում իրականացված կրթական մի ծրագրի մասին, որի շնորհիվ աշակերտները հաղորդակից դարձան հայկական հարուստ մշակութային ժառանգությանը։

 

«Մենք սիրում ենք խոսել այն մասին, որ շատ հարուստ մշակույթ ունենք, իսկ երբ հարցնում են՝ ո՞րն է մեր մշակույթը, մի քանի հայտնի անուններ ենք թվում։ Իրականում, մենք շատ քիչ բան գիտենք նրա մասին, ինչ թաքնված է մեր կիրառական արվեստում, եւ քիչ ենք հաղորդակցվում այն իրական գանձերի հետ, որոնք հիմնականում պահպանվում են անհատական հավաքածուներում կամ թանգարաններում»,- նշում նա։

Նարեկ Վան Աշուղաթոյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թաքնված գանձերի հետքերով» անունը ստացած նախագծի ընթացքում աշակերտներին ներկայացվեցին հայ կիրառական արվեստի տարբեր ճյուղեր եւ առաջարկեցին իրականացնել հետազոտություն՝ մասնագետների աջակցությամբ։ Հատուկ նշանակություն էր տրված այն հանգամանքին, որ աշակերտը կարողանար շոշափել տվյալ արվեստի նմուշը՝ գրքում դրա փոքր պատկերը տեսնելով սահմանափակվելու փոխարեն։ 

 

«Աշակերտների առջեւ դրել էինք երկու ուղենիշ՝ կամ սովորածը վերափոխել սցենարի եւ ֆիլմ նկարահանել, կամ որեւէ այլ կերպ վիզուալիզացնել։ Հիմնականում առաջարկում էինք դա իրականացնել ցուցահանդեսի տեսքով, որպեսզի այն, ինչ իրենք սովորել են, դառնա նաեւ ուրիշների սեփականությունը։ Մեկ տարվա ընթացքում աշակերտներն այցելում էին տարբեր վայրեր, ինքնուրույն պայմանավորվում մասնագետների հետ, հանդիպում ու հարցազրույցներ անում, իսկ մենք փորձում էինք նրանց ուղղորդել՝ ինչպես սցենարի վրա աշխատել, ցուցահանդեսներ կազմակերպել», - պատմում է Նարեկը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Վան Աշուղաթոյանը հույս է հայտնում, որ ծրագիրը շարունակաբար կիրականացվի Հայաստանի տարբեր հաստատություններում՝ փորձելով լրացնել կրթական այն բացը, որ հնարավոր չէ անել դասագրքերի միջոցով։ 

 

«Վերափոխելով կրթությունը» խորագրով Պեչա-Կուչան նվիրված էր Երիտասարդության միջազգային օրվան եւ կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին