ԿԳՆ-ն կոռուպցիայի դեմ պայքարում «որեւէ դրամաշնորհ չի վերցնի» - Mediamax.am

11903 դիտում

ԿԳՆ-ն կոռուպցիայի դեմ պայքարում «որեւէ դրամաշնորհ չի վերցնի»


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարի համար որեւէ դրամաշնորհ որեւէ միջազգային կառույցից չեն վերցնելու»։

ԿԳՆ փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպմանը։

 

«Տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ խոշոր վարկեր եւ դրամաշնորհներ են հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: Ու չնայած այս առումով նկատելի արդյունքներ չեն եղել, մեր որոշ միջազգային գործընկերներ շարունակել են նման միջոցների տրամադրումը,  ինչը զարմանալի էր:

 

Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի համար որեւէ դրամաշնորհ որեւէ միջազգային կառույցից չենք վերցնելու, որովհետեւ գտնում ենք, որ կոռուպցիան վերացնելու  համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարությունն ունի»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին