Կառավարությունը մտադիր է հավասարեցնել խաղի կանոնները օղի արտադրողների եւ ներմուծողների համար - Mediamax.am

3554 դիտում

Կառավարությունը մտադիր է հավասարեցնել խաղի կանոնները օղի արտադրողների եւ ներմուծողների համար


Տիգրան Դավթյան
Տիգրան Դավթյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը մտադիր է հավասարեցնել խաղի կանոնները օղի արտադրողների եւ ներմուծողների համար, այսօր Երեւանում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է այդ մասին` մեկնաբանելով կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ու եւս երկու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի էությունը:

 

«Եթե ներկայումս օղի արտադրողների համար նախատեսված է լիցենզավորում եւ համապատասխան պետական տուրք, իսկ ներմուծողների համար լիցենզավորումը բացակայում է եւ գործում է ուղղակի վճար որոշակի քանակության ներմուծման համար, ապա օրինագծերն առաջարկում են լիցենզավորել նաեւ ներմուծվող արտադրանքը` գանձելով դրա դիմաց պետական տուրք», - ասաց Տիգրան Դավթյանը:

 

Ըստ նրա, դրանով կստեղծվեն հավասար եւ պարզ պայմաններ օղի ներմուծողների եւ արտադրողների համար, օրենսդրական փոփոխությունները կնպաստեն նաեւ հայկական շուկայում վաճառվող օղու որակի բարձրացմանը:

 

Անդրադառնալով «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այն զուտ խմբագրական ճշգրտում է եւ ոլորտի հարկման փոփոխություն չի նախատեսում։

 

 

 

 

 

 

 

Մեր ընտրանին