Հայաստանը շարունակում է ռուսական գազի դիմաց վճարել $ 180 - Mediamax.am

3476 դիտում

Հայաստանը շարունակում է ռուսական գազի դիմաց վճարել $‌ 180


ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ասել է, որ «Ռուսաստանը մինչ օրս մեզ չի առաջարկել մատակարարվող գազի նոր սակագին»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նախարարն այդ մասին ասել է խորհրդարանական լսումների ընթացքում:

 

Նախարարը հիշեցրել է, որ գազի սակագինը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման առանցքային թեմաներից էր: «Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ նույնիսկ փոփոխությունների դեպքում գազի սակագինը ՀՀ բնակչության համար անփոփոխ է մնալու»,- ասել է նա:

 

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ նախագահ Ռոբերտ Նազարյանը հավելել է, որ գազի սակագնի փոփոխման դեպքում այդ մասին համապատասխան փաստաթուղթ պետք է ներկայացվի ՀԾԿՀ գրանցմանը: Սակայն, նրա խոսքերով, հանձնաժողովն այդպիսի փաստաթուղթ չի ստացել, եւ Հայաստանը շարունակում է 1000 խմ ռուսական գազի դիմաց վճարել $‌ 180:

Մեր ընտրանին