Մաքսային համակարգը չպետք է “զոհեր փնտրի” եկամուտներ ստանալու համար, ասել է ԵՄ դեսպանը - Mediamax.am

5760 դիտում

Մաքսային համակարգը չպետք է “զոհեր փնտրի” եկամուտներ ստանալու համար, ասել է ԵՄ դեսպանը


Ռաուլ Դե Լյուցենբերգերը
Ռաուլ Դե Լյուցենբերգերը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն այսօր ասել է, որ «Հայաստանում մաքսային համակարգը չպետք է զոհեր փնտրի եկամուտներ ստանալու համար. հարկավոր է փոխել համակարգի նման ընկալումը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռաուլ դե Լյուցենբերգերն այս մասին ասել է ԵՄ աջակցությամբ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ աշխատաժողովի ընթացքում:

 

«Մաքսային վճարների գործընթացը եւ վճարումների չափի որոշումը պետք է լինի պարզ եւ թափանցիկ` խիստ եւ արդյունավետ վերահսկողության վրա հիմնված»,- ասել է նա:

 

Նրա խոսքով, Հայաստանի համար մշակված մաքսային համակարգի բարեփոխման նոր ռազմավարությունը միտված է սահմանային անցակետերում պատշաճ պայմանների եւ գործելակերպի ապահովմանը:

 

“ԵՄ-ն մեծ ջանքեր է ներդնում ոլորտին աջակցություն ապահովելու համար: Այս տարի կավարտվի Բավրայի անցակետի ենթակառուցվածքների վերանորոգումը, հաջորդ տարի կվերանորոգվի Բագրատաշենի անցակետը»,- ասել է դեսպանը:

 

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը

տեղեկացրել է, որ մաքսային համակարգի բարեփոխումների աշխատանքներին կներգրավվի ԵՄ խորհրդատվական խմբի հատուկ փորձագետը: «Սա մեզ հնարավորություն կտա ավելի հավակնոտ առաջ մղել բարեփոխումները»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին