Երեւան: Մեդիամաքս: 2011թ. ապրիլ-հունիսին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 828 մլրդ 681.2 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճելով 3.9%-ով:
Հայաստանի տնտեսության աճի տեմպերը երկրորդ եռամսյակում արագացել են. ընթացիկ տարվա հունվար-մարտին աճը կազմել էր 1.2%:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կազմել է 253.7 հազ. դրամ կամ $678:
ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության տեսակարար կշիռը II եռամսյակում կազմել է 14,6%, արդյունաբերությանը (ներառյալ էներգետիկան)՝ 17,8%, շինարարությանը՝ 14,2%, առեւտրինը եւ ծառայություններինը՝ 43.3%:
2011թ. առաջին կիսամյակում տնտեսական աճը Հայաստանում կազմել է 2.7%, ՀՆԱ ծավալը՝ 1 տրլն 444 մլրդ 584.4 մլն դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: