Երեւան: Մեդիամաքս: Վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված միջազգային երկու ինդեքսներում Հայաստանի դիրքերը բարելավվել են։
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջինը «Heritage Foundation»-ի ինդեքսն է, որտեղ Հայաստանը 180 երկրների ցանկում զբաղեցնում է 36-րդ տեղը։
Մյուսը Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության մասին զեկույցն է, որտեղ նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթացը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձեւով:
Վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանը տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն է: Եթե ազատության ինդեքսով Հայաստանը դեռեւս զիջում է Վրաստանին (վերջինս 29-րդ տեղում է), ապա Ադրբեջանից շատ առաջ է (Ադրբեջանը 92-րդ տեղում է, իսկ Թուրքիան` 67-րդ)։
«Մեր ընդդիմախոսներն պետք է բանավիճեն արդեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք հրապարակում են այդ գնահատականները եւ ցուցանիշները»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: