Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրային գոտու ստեղծման բանակցությունները կսկսվեն մինչեւ տարեվերջ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նա ասել է, որ «բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ կլինի դրանց, սակայն հստակ ժամկետներ դեռեւս չկան»: Նախարարը ընդգծել է, որ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում գործընթացը սկսելու համար եւ զգալի առաջընթացի է հասել:
Տիգրան Դավթյանը նշել է այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է բարեփոխվեն ԵՄ-ի հետ բանակցությունները սկսելու համար. առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացում (ստանդարտացում), սանիտարային եւ ֆիտոսանիտարիայի ոլորտներ, մտավոր սեփականության պաշտպանություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: