BMI-ը կանխատեսում է, որ տարեվերջին փոխարժեքը կկազմի 350 դրամ $ 1-ի դիմաց - Mediamax.am

3907 դիտում

BMI-ը կանխատեսում է, որ տարեվերջին փոխարժեքը կկազմի 350 դրամ $‌1-ի դիմաց


Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: Business Monitor International (BMI)-ը 2011թ.-ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ-ի 6,1% աճ` հաշվի առնելով համախառն պահանջարկի վերականգնումը եւ սպասվող ներդրումների աճը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, BMI-ը կանխատեսում է, որ ներդրումների աճը 2011թ.-ին կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը Հայաստանում:

 

Business Monitor International-ի կարծում է, որ 2011թ. վերջում գնաճի մակարդակը Հայաստանում կկազմի 8.1%, իսկ 2012-ին` 6.3%:

 

Ըստ BMI-ի կանխատեսումների, ՀՆԱ-ի իրական աճը 2012թ.-ին  կդանդաղի եւ կկազմի 5.7%. աճի դանդաղում է սպասվում նաեւ արդյունաբերական արտադրանքի ոլորտում (2011թ. եւ 2012թ. աճը կկազմի համապատասխանաբար 16% եւ 7.5%):

 

Ըստ BMI-ի կանխատեսումների, հայկական արժույթի փոխարժեքը մինչեւ տարեվերջ կկազմի $‌1-ի դիմաց 350 դրամ, իսկ 2012-ի վերջին` $‌1-ի դիմաց 340 դրամ:

 

Լոնդոնում գործող Business Monitor International ամեն ամիս հրապարակում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված քաղաքական ռիսկերի եւ մակրոտնտեսական հեռանկարների գնահատման տարածաշրջանային ամփոփագրեր:

Մեր ընտրանին