Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին - Mediamax.am

4275 դիտում

Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին


Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին
Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին
Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ այսօր նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։

«10 տարի է անցել, եւ մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է, եւ ոճրագործն էլ խոստովանել է, որ իրեն պատրաստել է հայ սպանելու համար»,-ասել է Սեյրան Օհանյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Գուրգեն Մարգարյանի շիրիմին:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաեւ Գուրգեն Մարգարյանի ընտանիքին ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին