ՀՀ անդամակցումը տնտեսական դաշինքներին չի սահմանափակի ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցությունը, ասել է Դավիթ Տոնոյանը - Mediamax.am

3828 դիտում

ՀՀ անդամակցումը տնտեսական դաշինքներին չի սահմանափակի ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցությունը, ասել է Դավիթ Տոնոյանը


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցումն այս կամ այն առեւտրատնտեսական դաշինքին չի կարող որեւէ կերպ սահմանափակել ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ ռազմական եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է Երեւանում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ավարտից հետո:

 

«Ընդհակառակը, պաշտպանության ոլորտում մեր համագործակցությունն ԱՄՆ-ի հետ ավելի է զարգանալու: Սահմանափակումներ չկան եւ չեն կարող լինել: Համագործակցությունն իրականացվում է մեր առաջնահերթությունների շրջանակներում, իսկ դրանք սահմանելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասել է փոխնախարարը:

 

Պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայ-ամերիկյան համագործակցության վրա ազդելու հնարավորությանը, հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում համագործակցում է նաեւ Ռուսաստանի հետ, եւ երկու երկրների միջեւ այլ հարցերի շուրջ առկա քաղաքական անհամաձայնությունը չի ազդում պաշտպանական ոլորտի քննարկումների վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին