Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 1-ից 13-ը Հայաստանում կայացած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել են 45 հազար զինծառայողներ:
Այդ մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Նա ասել է, որ զորավարժություններ են անցկացվել նաեւ ԼՂՀ զինված ուժերի մասնակցությամբ: Մասնավորապես, կազմակերպվել է փոխգործակցություն երկու հանրապետությունների հակաօդային պաշտպանության ուժերի միջեւ ՝ հաշվի առնելով հակառակորդի ավիացիայի քանակական աճը:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանն ասել է, որ ներկայումս «հակառակորդի կողմից ռազմական բախման նախապատրաստական աշխատանքներ չեն դիտվում»: Նա հավելել է, որ հակառակորդի ռազմատենչ հայտարարություններն արվում են ներքին սպառման համար:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, որ ՀՀ տարածքում անցկացված ՀԱՊԿ եւ ՀՀ ԶՈՒ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն որեւէ կապ չունեն պատերազմի վերսկսման հավանականության հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: