Հայ սակրավորները դուրս են բերվել Հալեպից - Mediamax.am

1313 դիտում

Հայ սակրավորները դուրս են բերվել Հալեպից


Լուսանկարը` syria.mil.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սիրիայի մի շարք շրջաններում ընթացող ռազմական գործողություններն անհնար են դարձրել Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խումբը Հալեպում  աշխատում էր 2019 թվականի փետրվարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին