Տավուշի որոշ հատվածներում սահմանի պահպանությունը պաշտոնապես ստանձնել են ԱԱԾ սահմանապահ զորքերը - Mediamax.am

2798 դիտում

Տավուշի որոշ հատվածներում սահմանի պահպանությունը պաշտոնապես ստանձնել են ԱԱԾ սահմանապահ զորքերը


Լուսանկարը`


Մայիսի 24-ից Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։

ԱԱԾ-ից հայտնել են, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչեւ 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով:

 

«Նույն տրամաբանությամբ, Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը մայիսի 24-ից կիրականացվի Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»,- ասվում է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին