ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ պաշտպանական բարեփոխումներին - Mediamax.am

6266 դիտում

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ պաշտպանական բարեփոխումներին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:

«Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

 

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին