Փաշինյանն ասել է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա - Mediamax.am

1070 դիտում

Փաշինյանն ասել է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել է, որ «նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարեւոր փաթեթն է»:

 

«Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա այդ իրավունքը՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ: Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ: Ընդ որում, սա կարեւոր է եւ քաղաքացուն, եւ ոստիկանին պաշտպանելու համար»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին