Լըկորնյու. Ֆրանսիան կարող է Հայաստանին հրթիռներ վաճառել - Mediamax.am

3620 դիտում

Լըկորնյու. Ֆրանսիան կարող է Հայաստանին հրթիռներ վաճառել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այսօր Երեւանում ասել է, որ «որեւէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանին իր բանակի կարողություններն ավելի զարգացնելու համար»։

«Եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին եւ երկար հեռավորության հրթիռները նույնպես մաս կկազմեն պաշտպանական կարողությունների զարգացմանը: Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են»,- ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լըկորնյուն:

 

Նա նշել է, որ այս պահին առաջնահերթություն է սպառազինության ձեռքբերումը եւ անձնակազմի վերապատրաստումը դրանք կիրառելու համար:

 

«Ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը ներկայացվելու են մեր հայ գործընկերների կողմից՝ մենք առաջարկներ կանենք ըստ այդ կարիքների:

Մեզ համար առաջնահերթություն է օգնել Հայաստանին պաշտպանվել: Եթե Հայաստանը սպառնալիքների ներքո չլիներ, նման քննարկումների կարիք չէր լինի»,- ասել է նախարարը:

 

Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանը զենք-զինամթերք գնում է իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

 

«Չեմ կարող հերքել, որ առկա է վտանգ, որը տեսանելի է հնչող հռետորաբանությունից: Մեր պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին