Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր կրակել են Սոթքում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող:
«Այնուհետեւ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: