ՊՆ. Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական տարածքում - Mediamax.am

4193 դիտում

ՊՆ. Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական տարածքում


Լուսանկարը` PAN Photo (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող նախնական տվյալներով մոլորվել է ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Մարտի 21-ին, ժամը 12:20-ի սահմաններում զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության եւ մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է ու մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու եւ նրան վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին