Վարչապետը ներողություն է խնդրել հրդեհին զոհ գնացած զինվորների ծնողներից - Mediamax.am

1840 դիտում

Վարչապետը ներողություն է խնդրել հրդեհին զոհ գնացած զինվորների ծնողներից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներողություն է խնդրել «հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից եւ հարազատներից»:

«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր եւս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից եւ հարազատներից:

 

Ներողություն եմ խնդրում նաեւ բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետեւանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների», - ասել է վարչապետը

Բանակի օրվա առթիվ ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին