«Բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով», պնդում է Սիմոնյանը - Mediamax.am

1219 դիտում

«Բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով», պնդում է Սիմոնյանը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ «Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով»:

«Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, եւ առավել քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի։

 

Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում», - ասված է Սիմոնյանի՝ Բանակի օրվա առթիվ արված ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին