Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հակառակորդը ողջ օրվա ընթացքում հատուկ նշանակության ջոկատների ներգրավմամբ փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Սոթքի եւ Արտանիշի ուղղությամբ:
«ՀՀ զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»,- ասել է Արամ Թորոսյանը՝ նշելով, որ ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
«Հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, սակայն կայունացման մասին վաղ է խոսել», - ասել է ՊՆ խոսնակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: