Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել - Mediamax.am

1778 դիտում

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ մեղադրանք է առաջադրվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաեւ Միքայել Արզումանյանին, որը փոխարինել էր Ջալալ Հարությունյանին Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում:

 

ՔԿ փոխանցմամբ՝ նա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում «անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի եւ զինտեխնիկայի  կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։

 

«2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

 

Ներկայացված մեղադրանքի մանրամասներն՝ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին