Ադրբեջանական սադրանքի հետեւանքով Արցախում զինծառայող է վիրավորվել - Mediamax.am

1508 դիտում

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով Արցախում զինծառայող է վիրավորվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Պաշտպանության բանակից հայտնել են, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

«Սադրանքի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար»,- հայտնել են ՊԲ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին