Հարությունյանը եւ Մուրադովը քննարկել են «լուծման տարբերակները» - Mediamax.am

2432 դիտում

Հարությունյանը եւ Մուրադովը քննարկել են «լուծման տարբերակները»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր հանդիպման ընթացքում քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը:

Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։

 

«Զրուցակիցները քննարկել են նաեւ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները եւ իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ որեւէ ոտնձգություն, եւ որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին