Սյունիքի իրավիճակը ներկայացվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում - Mediamax.am

1826 դիտում

Սյունիքի իրավիճակը ներկայացվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն այսօր ասել է, որ Սյունիքի մարզում Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում նա մանրամասն ներկայացրել է Սյունիքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

 

Վիկտոր Բիյագովը ընդգծել է, որ հնարավորինս արագ եւ ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին