Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ «Երեւանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են»:
«ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ` բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ուժերը՝ ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ եւ Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական եւ հայտագրված քաղաքացիական ավիացիան», - ասել է Շուշան Ստեփանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: