Դիվերսիոն խմբերի հետ օջախային մարտերը շարունակվում են - Mediamax.am

1871 դիտում

Դիվերսիոն խմբերի հետ օջախային մարտերը շարունակվում են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այսօրվա ընթացքում հակառակորդը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները, իսկ առավել ակտիվ մարտերն ընթացել են հյուսիսային, կենտրոնական եւ հարավային ուղղություններում:

«Կենտրոնական մասում կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ օջախային մարտեր են ընթացել ներթափանցումների փորձեր կատարած դիվերսիոն խմբերի  հետ: Դրանք այս պահին էլ շարունակվում:

 

Հարավի տարբեր հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել, սակայն բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում էլ հետ են շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, այդ թվում՝ նաեւ զրահատեխնիկայի»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունը Ադրբեջան-Իրան սահմանի վերահսկողության լիակատար վերականգման մասին, ՊՆ ներկայացուցիչն ասել է.

 

«Եթե որոշակի հատվածներում հակառակորդը տեսնում է Արաքս գետը, դա ամենեւին սահմանի վերահսկողության վերականգնում չէ»:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին