Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Հայոց բանակի հերոսական դիմադրության խորհրդանիշ դարձած լուսանկարի երիտասարդը՝ Ալբերտ Հովհաննիսյանը, զոհվել է։
Ալբերտ Հովհաննիսյանը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր։ Նրա զոհվելու մասին լուրը հաստատել է համալսարանի մամուլի խոսնակը։

Պատերազմի առաջին օրերին արված լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Սիփան Գյուլումյանն է։
«Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր: Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...», - գրել է զոհված զինվորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: