Երեւան: Մեդիամաքս: «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության օդաչուները երկկողմ մարտավարական թռիչքային վարժանքի շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի շարասյունը:
Վարժանքի սցենարով օդաչուները թռիչք են կատարել դեպի «Ալագյազ» հրաձգարան չափազանց ցածր բարձրության վրա (մինչեւ 15 մ):
Ми-8МТВ դեսանտային գրոհային հարվածային ուղղաթիռների եւ Ми-24П հարվածային ուղղաթիռների անձնակազմերը իրականացրել են տարածքի տեսողական հետախուզություն, հայտնաբերել են շարասյունը եւ ոչնչացրել պայմանական հակառակորդի զրահամեքենաները:
Վարժանքների ընթացքում երկու երկրների ուղղաթիռների անձնակազմերը համատեղ մշակել են ցածր բարձրություններում օդային մարտի եւ պայմանական հակառակորդի ոչնչացման միջոցներից խուսափելը տարրերը:
Երկկողմ մարտավարական թռիչքային վարժանքը անցկացվում է Ռուսաստանի ռազմաբազայի եւ Հայաստանի ՊՆ մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ համատեղ: Մասնակցում են ավելի քան 1000 զինծառայողներ եւ ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: