ՀՀ ՊՆ-ն ԿԽՄԿ-ին կոչ է արել առավել հետեւողական լինել - Mediamax.am

2277 դիտում

ՀՀ ՊՆ-ն ԿԽՄԿ-ին կոչ է արել առավել հետեւողական լինել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ադրբեջանական գերության մեջ գտնող հայ սպա Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Այդ մասին օգոստոսի 26-ին ասել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ հանդիպմանը:

 

Լեւոն Այվազյանը հայտնել է  ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի եւ դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

 

Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգրած գործելաոճը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին առավել հետեւողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին