Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ «հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային եւ ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը»:
Իջեւանում գործող Տեղեկատվական միասնական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ մարտերն այս պահին թուլացել են։
«Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»,- նշել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: