Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է՝ «եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն,ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն»:
Այս մասին նա նշել է խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհելու ժամանակ:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այս ագրեսիան թշնամանքի եւ ատելության հերթական դրսեւորումն է Ադրբեջանի կողմից:
«Այսօր, երբ կորոնավիրուսի համավարակն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային եւ կյանքեր փրկել, Ադրբեջանը փորձում է ստեղծել լարվածության օջախ:
Անշուշտ, իրավիճակը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Չնայած մենք նախահարձակ չենք, սակայն մեր զինուժը շարունակում է մնալ իրավիճակ եւ պայմաններ թելադրողի դերում»,- ասել է նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: