Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին - Mediamax.am

5358 դիտում

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին


Հայկ Հարությունյանը
Հայկ Հարությունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

Հայկ Հարությունյանը գլխի շրջանում ունեցել է հրազենային վնասվածք: Ըստ նախնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել:

 

Մարմինը հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի առանձնատանը:

 

Հայկ Հարությունյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության համակարգում.

 

1992 - 1994 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։

1994 - 1996 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

1996 - 1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։

1999 թ. ապրիլ-հոկտեմբեր - ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։

1999 - 2003 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարար։

2003 - 2008 թթ. - Ոստիկանության պետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին