Սեյրան Օհանյանը հանրապետական հավաքակայանում զրուցել է զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ - Mediamax.am

6220 դիտում

Սեյրան Օհանյանը հանրապետական հավաքակայանում զրուցել է զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ


 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Երեւան: Մեդիամաքս: Աշնանային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 13-ին այցելել է հանրապետական կենտրոնական հավաքակայան:

 

 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում, հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ եւ մաղթել բարի ծառայություն:

 

Այնուհետեւ պաշտպանության նախարարը զրուցել է բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին