Երեւան: Մեդիամաքս: Այսօր ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Այստեղ նշեցին, որ Մարգար Օհանյանը ձերբակալվել է ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։
Մեդիամաքս-ը նշում է, որ մի քանի որ առաջ ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը։
Օգոստոսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփան Կարախանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ՀՀ մարզերում ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 000 լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է 121 000 լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: